2770 դիտում
11:52 03-02-2021
Ադրբեջանական կողմը կրկին արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ. որևէ բացատրություն չի տվել
Արցախում փետրվարի 2-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայի աճյուն է հայտնաբերվել։ [url=https://armeniasputnik.am/karabah/20210203/26316107/arcaxum.html?fbclid=IwAR3e058sNgi8niZWmrUfO2pqmrSs06bkkEgwbBuXGVaGMMmr4D-0cawXxVU]Sputnik Արմենիայի[/url] հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով ՝ աճյունը հայտնաբերվել է Հադրութի հարակից տարածքում։ Դին անճանաչելի է և պարզ չէ՝ քաղաքացիակա՞ն է, թե՞ զինծառայող։ Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Թադևոսյանը նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։
«Աշխատանքներ պետք է իրականացվեին Ջրականի (Ջաբրաիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) տարածքում, բայց ադրբեջանական կողմն արգելել է, սակայն որևէ բացատրություն չի տվել, թե ինչի հետ է կապված այդ որոշումը», - ասել է Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր հայտնաբերվել են 1355 զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմիններ և աճյուններ:
Նմանատիպ նյութեր
4550 դիտում
10:31 22-02-2021
Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ
Այս բաժնից
439 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
436 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
532 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան