211652_close_icon
views-count3242 դիտում article-date 21:34 02-02-2021

«Միայն հողատուի հեռանալուց հետո կարող է տեղի ունենալ դասական քաղաքական պայքար». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ հաճախ են հարցնում, թե ո՞րն է մեր պայքարի նպատակը։ Բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին, բայց ևս մեկ անգամ հարկ եմ համարում շեշտել, որ մեր պայքարը, Հանրապետականի պայքարը պայքար չէ հանուն իշխանության կամ 20-30 մանդատների: Սա պայքար է մեր հայրենիքի, մեր երեխաների ապագայի համար` հանուն Հայաստանի ազգային պետության կերտման և ընդդեմ սորոսա-թուրքական դեսանտի, որը 2.5 տարի է մեր Հանրապետության ղեկին է: Այսօրվա պայքարը ոչ միայն ընդդեմ հողատուի է, այլ` նիկոլիզմի: Հայաստանի ազգային-պետական մտածողությամբ բոլոր քաղաքական գործիչները և քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ նախ և առաջ այդ խնդիրը պետք է լուծել: Եվ միայն հողատուի հեռանալուց հետո կարող է տեղի ունենալ դասական քաղաքական պայքար՝ մրցակցային պայքար գաղափարախոսությունների և տարբեր կուսակցությունների միջև: Եվ քանի դեռ հողատուն իշխանության է, որևէ այլ քաղաքական օրակարգ բացի նրա հեռացումից առաջնային լինել չի կարող»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր