211652_close_icon
views-count4032 դիտում article-date 16:11 30-08-2016

Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին միայն Էրդողանի հեռանալուց հետո. Եվրահանձնակատար

Թվային տնտեսության ու տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը հնարավոր կլինի միայն Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի հեռանալուց հետո, գրում է հեղինակավոր Bild պարբերականը։ «Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ-ի համար։ Սակայն կառույցին նրա անդամակցությունը ներկայիս պայմաններում և մինչև հաջորդ տասնամյակը պարզապես անհնարին է։ Ավելի շուտ, այդ մասին հնարավոր կլինի խոսել Էրդողանի հեռանալուց հետո»,-ասել է Գյունթերը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Բրյուսելը կարող է չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի 1-ը, եթե թուրքական իշխանությունները կարողանան կատարել բոլոր պահանջները՝ դադարեցնել զանգվածային ձերբակալությունները և փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը։ Իր հերթին էլ Էրդողանը մեղադրել էր ԵՄ-ին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը տեղի կունենա 2023 թվականից ոչ ուշ։

Նմանատիպ նյութեր