211652_close_icon
views-count1206 դիտում article-date 19:56 02-02-2021

Այս իշխանությունը, բացի ապիկար ու խելապակաս լինելուց, խորապես համոզված է, որ Արցախը ծանր բեռ է, որից պետք էր ամեն գնով ազատվել. Արգիշտի Կիվիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2021/02/02/Kiviryan/3512658?fbclid=IwAR33OZ5b0_LFvDEwzLl6_oVkiUJXoDl5vviPjG5xck36GAWjV-P4Og_RnEs]Tert.am[/url]-ը գրում է. Կան տարբեր վարկածներ, թե ինչու այս պատերազմը նման ավարտ ունեցավ՝ կա՛մ այս իշխանությունների ապիկարությունն ու անգրագիտությունը, կա՛մ էլ նրանց դիտավորությունն էր պատճառը, չէ՞ որ Արցախը բեռ էր այս իշխանության համար. նրանց մի շարք նախկին հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ գիծը եղել է՝ նրանք համոզված էին, որ Արցախը բեռ է, այն խանգարում է մեր զարգացմանը, և երբ եկան իշխանության, կյանքի կոչեցին այդ մղձավանջային գաղափարները: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Եթե այս իշխանությունը հասկանար քաղաքականությունից, կիմանար, որ Արցախի հանձնումից հետո հայ ազգը շատ ավելի վատ է ապրելու: Տարիներ շարունակ ասում էինք՝ Հորադիզում կանգնած հայկական զորքը պաշտպանում է Սյունիքի դարպասները, բայց տխրահռչակ հայտարարությունից հետո թշնամու զորքը մտավ Արցախ, և Սյունիքի հայկական գյուղերը հայտնվեցին հարվածի տակ: Այս անձանց գործելաոճից ակնհայտ է, որ քաղաքական ապիկարությանն ու խելապակասությանը գումարվել է այդ գաղափարախոսությունը՝ ամեն գնով ձերբազատվել Արցախից»,- ասել է վերլուծաբանը: Ըստ Կիվիրյանի՝ Արցախի մնացուկներն իշխանությունը հանձնել է Մոսկվային, բայց գոնե արցախցիները պետք է հասկանան բանակի կարևորությունը և որևէ գնով թույլ չտան Պաշտպանության բանակի կազմալուծումը. «Արցախի հայությունն ունի գիտակցություն, գիտի պատմություն, չպետք է դա թույլ տա: Պարտված բանակի՝ ինքն իրեն հարգող սպան այս ամիսներին ոչ թե Փաշինյանից կոչումներ ու մեդալներ կստանար, այլ ներողություն կխնդրեր, առավել արժանապատիվներն էլ ինքնասպան կլինեին: Որքան մեր բանակը նահանջում էր, այնքան ավելանում էին գեներալական աստղերը, ազգային հերոսի կոչումները: Այս պատերազմում բաժանվել են զավեշտալի քանակի մեդալներ»: Վերլուծաբանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մեդալներով գնում էր զինվորականների լռությունն ու լոյալությունը, սակայն հիմա նրան պետք են մեղավորներ. «Պատրոն Դավիթի» գործը մեղավորների փնտրտուքի շրջանակում է բացվել: Երեկ համայն հայության սուտասան Արծրուն Հովհաննիսյանն էլ դարձյալ եթերում հայտնվեց: Ակնհայտորեն Փաշինյանն իր մանկլավիկների ուղղությամբ է սլաքներն ուղղում: Պատերազմի ժամանակ նրան ամեն կերպ պետք էր լռեցնել զինվորականներին, որ չիմանայինք ռազմաճակատի խայտառակ վիճակի մասին, հիմա նա փորձում է գնալ ընտրությունների, և նրան քավության նոխազ է պետք»: Վերլուծաբանի պնդմամբ՝ Փաշինյանն ավարտված քաղաքական գործիչ է, նա ապագա չունի, և հայ հասարակությունը խոր ատելությամբ է լցված նրա նկատմամբ: «Երկրի կորուստն այդքան ծանր չէր նստել Փաշինյանի վրա, որքան իր օծանելիքի կորուստը: Այն, ինչ ինքն արել է հայ ազգի ճակատագրի հետ, երբեք չի մոռացվելու: Նա մի մարդ է, որը փաստացի հանձնել է Արցախը: Երբ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը համադրում ենք պատերազմի հետ, ակնհայտ է դառնում, որ այն ուներ մեկ նպատակ՝ հանրությանը զբաղեցնել այդ դատավարությամբ, որ Քոչարյանը և գեներալները խոչընդոտ չդառնան: Փաշինյանին պետք էր չեզոքացնել այն անձին, որը կարող էր նրան խանգարել»,- ամփոփել է Արգիշտի Կիվիրյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր