211652_close_icon
views-count2109 դիտում article-date 20:38 03-12-2020

Դեռևս լրագրող տարիներից Փաշինյանը կարծում էր, որ Արցախը բեռ է, որից պետք է ազատվել, իսկ պատերազմի ընթացքում իր այդ մոտեցումը քողարկեց «Հաղթելու ենք» կարգախոսով. Արթուր Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/03/Artur-martirosyan/3460652?fbclid=IwAR0F8rCxO-PCCqeHYN3yfS9DPPCf5BKbB_wz5CV-4PUCowzYhU3BFV_7Nqw]tert.am[/url]-ը գրում է. Բանակցողը պետք է ունենա բարձր մակարդակի լեգիտիմություն, զգա, որ թիկունք ունի, ժողովուրդն աջակցում է նրան, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել Ալիևի հետ, այս պահին նա փորձում է ընդամենը բանակցել Մոսկվայի հետ․ Նիկոլ Փաշինյանն ինքը ժամանակին խախտեց դիվանագիտական վարվելակերպը՝ պնդելով, թե կոմպրոմատներ ունի Ալիևի մասին, ուղիղ կդիմի ադրբեջանցի ժողովրդին, և այլն, արդյունքն այսօր տեսնում ենք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բանակցային մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը: «Փաշինյանին ճզմելու են՝ որքան հնարավոր է, նաև այլ հարցերում։ Ռուսաստանին այստեղ պետք են ռազմաբազա, ազդեցություն, հումանիտար կապեր։ Կարվի ամեն ինչ, որ հայկական բնակչությունը մնա Արցախում, քանի որ դրա կարգավիճակն անորոշ է։ Նիկոլ Փաշինյանը բանակցային ընթացքն սկսեց, ինչպես ինքն էր ասում, իր կետից, ուզում էր նախկիններից տարբերվել։ Ինչի՞ մասին էր նա բանակցում, չկար հնարավոր պայմանավորվածության գոտի Ադրբեջանի հետ»,- ասել է բանակցային մասնագետը: Ըստ Մարտիրոսյանի՝ Ալիևի այլընտրանքը պատերազմն էր, մերը՝ պատերազմից խուսափելը, այն զսպելը, բայց Փաշինյանն ինքն ինչ-որ փուլում սկսեց խոսել պատերազմը որպես այլընտրանք դիտարկելուց, այն դեպքում, երբ մենք դրան պատրաստ չէինք. «Ադրբեջանը լավ գիտեր՝ մենք որքանո՞վ ենք պատրաստ պատերազմի։ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրն ասել էր՝ չենք կարող դիմակայել։ Դիվանագիտությունը պետք է ամեն ինչ աներ՝ պատերազմից խուսափելու համար, իսկ եթե այն անխուսափելի էր, ինչո՞ւ էինք մենք այսքան անպատրաստ»: Կոնֆլիկտաբանի կարծիքով՝ դեռևս լրագրող տարիներից Փաշինյանը կարծում էր, թե Արցախը բեռ է, պետք է նրանից ազատվել և համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց պատերազմի օրերին դա քողարկում էր «Հաղթելու ենք» կարգախոսով. «Ժամանակին Տեր-Պետրոսյանը նույնիսկ իր շրջապատին չկարողացավ համոզել սեփական մոտեցումների իրավացիության հարցում։ Ադրբեջանցիները հավանաբար մտածել են՝ Փաշինյանի հետ հնարավոր կլինի փուլայինի գնալ, բայց նա երկրի ներսում լայքեր չկորցնելու մոլուցիքց դրդված՝ ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», գործընթացը տանում էր փակուղի։ Փաշինյանին թվում է, թե ինքը կդիմակայի այս ճնշմանը, հասկանում է, որ դավաճանությունը դառնալու է քրեական գործի հիմք, և ամեն ինչ անելու է աթոռին մնալու համար»: Արթուր Մարտիրոսյանի պնդմամբ՝ այսօր մարդիկ շոկի մեջ են, ցավն ուժեղ է, շատերը փողոց դուրս չեն գալիս, բայց բնական է, որ նրան չեն սատարում։ «Խնդիրը պետության փխրունությունն է։ Մենք մոտիկ ենք անդառնալիության կետին, սա տագնապալի պահ է։ Ունենք մի քանի ճգնաժամ՝ տնտեսական, պետական կառավարման և սոցիալ-հոգեբանական։ Դա հանգուցալուծելու համար պետք է լինի թիմ, որն ունակ է կառավարելու և լեգիտիմ է։ Մենք պետք է գոնե զրոյական կետին վերադառնանք»,- ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր