Զիդանը պաշտոնանկ կարվի, եթե «Ռեալը» չնվաճի Չեմպիոնների լիգան
Մարզիչ Զինեդին Զիդանի ապագան «Ռեալում» կախված է Չեմպիոնների լիգայում հաջող մրցելույթներից:
«Ռեալն» արդեն դուրս է թռել Իսպանիայի Գավաթից և Սուպերգավաթից, իսկ Լա Լիգայում էլ 10 միավորով ետ է մնում «Ատլետիկոյից», այնպես որ միայն Չեմպիոնների լիգան է մնում միակ տիտղոսը, որը նվաճելու շանսեր կան:
Պաշտոնանկությունից խուսափելու համար ֆրանսիացի մասնագետին անհրաժեշտ է այս մրցաշրջանում նվաճել Չեմպիոնների լիգան:
1/8 եզրափակիչում «Ռեալը» խաղալու է իտալական «Ատալանտայի» հետ: Խաղերը կկայանան փետրվարի 24-ին և մարտի 10-ին: