211652_close_icon
views-count10007 դիտում article-date 13:57 02-02-2021

51-ամյա կինը դստեր հետ ապրում է ավտոտնակում՝ սոցիալական ծանր պայմաններում. նրանք օգնության կարիք ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ավտոտնակում, սոցիալական խիստ ծանր պայմաններում, արդեն 5 տարի է ապրում են մայր ու աղջիկ Զաքարյանները: 51-ամյա Սիրանուշի ամուսինը մահացել է, իսկ նրա ողջ ունեցվածքին տիրացել է ամուսնու երկրորդ ամունսությունից ծնված տղան: Ավտոտնակն էլ որտեղ ապրում են այժմ, մի բարի մարդու օգնությամբ է, ով առանց շահի է դա արել և մինչև օրս էլ սրտացավ, հոգատար վերաբերմունք է ցուցաբերում: Մայր ու աղջիկ ունեն եկամտի միայն մեկ աղբյուր, եթե դա կարելի է այդպես անվանել՝ 18.000 դրամ նպաստը: Սիրանուշը շատ անգամներ փորձել է աշխատանքի տեղավորվել, բայց միշտ ինչ-որ բան խանգարել է: Ամենացավոտը և սարսափեցնողը այն է, որ անգամ 2019 թվականի ամռանը փորձել է իրեն ցած նետել կամրջից: Բարեբախտաբար՝ ինքնասպանության փորձը կանխվել է ուժային կառույցների միջամտության արդյունքում: Սիրանուշը, արցունքն աչքերին է պատմում, որ իր18-ամյա աղջիկը հագնում է իր հագուստները, չի ստացել կրթություն, չունի բջջային հեռախոս, հետո հավելում, որ իրեն մի բան լինի, ով է պահելու դստերը: Սիրանուշը դիմեց բոլոր սրտացավ մարդկանց, որ ով ինչով կարող է՝ օգնի իրենց, իսկ եթե կացարանի խնդիր էլ լուծվի՝ երախտապարտ կլինեն: Սիրանուշի հեռախոսահամարն է՝ [b]077606599[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր