211652_close_icon
views-count965 դիտում article-date 10:32 02-02-2021

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան շատ հարցերի պատասխաններ կտա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են հերթական այցը տարածաշրջան: Արցախի հարցի քաղաքական լուծմանը մեծ կարեւորություն տալու մասին է խոսում այն փաստը, որ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աշխատանքային օրակարգի առաջին հորիզոնականներում է ընդգրկված նաեւ այս հիմնահարցը: Վերջինս մի քանի օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Կողմերը խոսել են Մինսկի խմբի աշխատանքները խթանելու եւ բանակցությունների միջոցով տեւական ու կայուն քաղաքական կարգավորման հասնելու հարցի շուրջ: ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ռուս-ամերիկյան համագործակցության մասին է խոսել նաեւ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր