1456 դիտում
10:11 02-02-2021
Նոր նախագիծ՝ անպտղություն ունեցող զույգերի համար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։ Պարզվում է, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձևով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է մարզերում և քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը, հետևաբար նման խնդիր ունեցող զույգերը, որոնց բուժումը միջինում տևում է 1-ից 2.5 տարի, հնարավորություն կունենան Երևան այցելելու փոխարեն բուժումն կիրականացնեն տեղում ստեղծված ծառայությունների միջոցով:
Ի դեպ, այս որոշման նախագծում մի լրացում է արվել, ըստ որի՝ սաղմերի օգտագործման համար կսահմանվի պահպանման ժամկետ, որից հետո զույգի՝ տղամարդու, կնոջ կողմից սաղմի հետագա ճակատագիրը հստակեցնելու դիմում չներկայացնելու դեպքում բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերը՝ ըստ իր հայեցողության` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, որը կարող է կրել հղիություն: Նախագիծն այս պահին քննարկման փուլում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
12:48 23-01-2019
Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ կհատկացնի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար
1624 դիտում
20:29 09-08-2019
Նախարարությունը պարզաբանել է անպտղություն ունեցող զույգերի աջակցության ծրագրից օգտվելու կարգը
Այս բաժնից
727 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
745 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
445 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»