Հենրիխ Մխիթարյան. Կտեսնենք՝ որտեղ կլինենք վերջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով, հայտնում է Armsport.am-ը:
Այդ խաղում, հիշեցնենք, Մխիթարյանը խփել է իր 9-րդ գնդակն Ա Սերիայում, իսկ «Ռոման» 3-1 հաշվով հաղթանակ է տարել:
«Գիտեինք՝ բարդ խաղ է լինելու լավ և ուժեղ թիմի դեմ: Բայց մենք պատրաստ էինք դրան: Առաջին կեսում իդեալական խաղացինք՝ խփելով 3 գոլ, երկրորդ կեսում էլ կարող էինք մի քանիսը խփել: Չկարողացանք դա անել, փոխարենը բաց թողեցինք մեկն ու դա ամեն ինչ փոքր-ինչ բարդացրեց: Մենք արժանի էինք հաղթանակի»,- ասել է Մխիթարյանն ու նշել, որ իրենք պետք է պայքարեն յուրաքանչյուր թիմի դեմ:
«Ամեն խաղին մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք և պետք է մնանք մրցաշարային աղյուսակի վերնամասում: Հեշտ խաղեր չկան: Գիտենք, որ պետք է պայքարենք ամեն թիմի դեմ մինչև վերջ: Կտեսնենք՝ որտեղ կլինենք վերջում»:
Հաջորդ տուրում «Ռոման» Թուրինում հանդիպելու է «Յուվենտուսի» հետ: