211652_close_icon
views-count2903 դիտում article-date 22:08 08-06-2021

Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ՝ շուտով Զախարյանին կտեսնենք թոփ առաջնություններում

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մաղթել է Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին շարունակել կարիերան Եվրոպայի թոփ լիգաներում, հայտնում  է Armsport.am-ը:

«Իհարկե, ես լսել եմ այնպիսի ֆուտբոլիստի մասին, ինչպիսին է Արսեն Զախարյանը: Քանի որ 17 տարեկանում նա սկսեց խաղալ, գոլեր խփել և գոլային փոխանցում կատարել «Դինամոյի» առաջին թիմի կազմում, ես նրան կարող եմ միայն հաջողություն մաղթել:

Շարունակիր աշխատել, Արսեն: Երբեք մի կանգնիր հասածի վրա: Միշտ պետք է աշխատել, առաջ գնալ և հավատալ երազանքներին, եթե, իհարկե, այն ունես:

Ես մարզաբազայում էի ապրում մինչև 24 տարեկան դառնալը, մինչ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելը: Ես նպատակ ունեի: Հուսով եմ, որ Արսենը նույնպես այդպիսի նպատակ ունի խաղալ Եվրոպայի լավագույն թիմերում: Հուսով եմ՝ շուտով կտեսնենք նրան թոփ առաջնություններում», – ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր