211652_close_icon
views-count9856 դիտում article-date 11:48 12-02-2015

Ավանի Մխիթարյան կրթահամալիրում ամփոփվել է «Եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով մրցանակաբաշխությունը. ֆոտոշարք

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը աշխարհի բոլոր հայկական կրթօջախներում անց է կացնում «Եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով աշակերտական մրցույթ: Մրցույթին առաջիններից մեկը արձագանքեց Երևանում գործող Մխիթարյան միաբանության ճեմարանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ճեմարանում կայացած «Եղել ենք, կանք ու կլինենք» մրցույթի ամփոփիչ միջոցառմանը, որի թեման Հայոց ցեղասպանությունն էր: Այն ընթացել էր երեք անվանակարգերով՝ շարադրություն, նկարչություն և ասմունք: Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաները թատերականացված դրվագների, ասմունքի, ազգագրական երգերի և պարերի միջոցով նեկայացրեցին Հայոց պատմությունը՝ Ավարայրից մինչև Սարդարապատ և արցախյան ազատամարտ: Դահլիճում թևածում էր հայության հզոր ոգին, պայքարի ու հաղթանակի, հայրենիքի, պետականության, հայ զինվոր լինելու հաստատակամությունը: Համերգային ծրագրի ավարտից հետո միջոցառման մասնակիցներին ողջունեց ճեմարանի տնօրեն Հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանը, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին՝ նման նախաձեռնության համար, ապա գնահատանքի ջերմ խոսքեր ուղղեց սաներին: Այնուհետև, տիկին Հակոբյանը նախարարության դիպլոմներ և նվերներ հանձնեց մրցույթի հաղթողներին և ակտիվ մասնակիցներին: Իր խոսքում նախարարը կարևորեց ժառանգավորաց դպրոցի գործունեությունը, շեշտելով, որ այն կրթական և դաստիարակչական կենտրոնից զատ, հոգևոր մեծ առաքելություն ունի: Ուրախալի է, որ այն անընդհատ հարստացնում է իր կրթամշակութային զինանոցը տարբեր ձեռնարկներ և միջոցառումներ կազմակերպելով: Նա շեշտեց. որ այսօր Վարդան Ղումաշյանը արվեստի միջոցով կարողանում է հաղթողի հպարտություն արթնացնել սաների մեջ ու Վարդանանց և Հայոց պատմության բոլոր ժամանակների հերոսների «Վասն Հայրենեաց, վասն հավատի» կարգախոսի խորհուրդը վառ պահել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր