211652_close_icon
views-count1130 դիտում article-date 11:49 01-02-2021

Պատերազմից հետո ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր. ԲԸՏՄ ղեկավար

Ցավով պետք է փաստեմ, որ պատերազմից հետո հասարակության որոշ շրջանակներ, օգտվելով պետության առջև ծառացած խնդիրներից և օգտագործելով պատեհ ժամանակաշրջանը, արեցին իրենց «սև գործը», և արդյունքում ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը: «Հաշվի չառնելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մեծ մասը ընդգրկված էին ռազմական տարբեր առաջադրանքների մեջ՝ մարդիկ, հետապնդելով նյութական շահ, հատեցին շատ ծառեր՝ վնասելով ոչ միայն պետությանը, այլ նաև իրենք իրենց: Այնուամենայնիվ, մենք արդեն վաղուց անցել ենք մեր բնականոն աշխատանքին և ամեն գնով պայքարելու ենք տեղի ունեցող բոլոր ապօրինի գործողությունների դեմ, որոնք վնաս են հասցնում մեր պետությանը, բնությանը և իհարկե, գալիք սերունդներին: Մենք ցանկանում ենք հասարակության մեջ սերմանել սեր դեպի բնությունը՝ խորապես գիտակցելով, որ առանց դրա մեր գոյությունը պարզապես վտանգված է»,- գրել է Հասրաթյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ցավով պետք է փաստեմ, որ պատերազմից հետո հասարակության որոշ շրջանակներ, օգտվելով պետության առջև ծառացած խնդիրներից և...

Опубликовано Gnel Hasratyan / Գնել Հասրաթյան Воскресенье, 31 января 2021 г.

Նմանատիպ նյութեր