Բայդենը երկուշաբթի հանդես կգա ԱՄՆ արտաքին քաղաքակության վերաբերյալ ելույթով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի, փետրվարի 1-ին, հանդես կգա առաջին ծավալուն խոսքով, որում նա կներկայացնի երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգը, հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10587471?utm_source=yxnews&utm_medium=desktop]ТАСС[/url]-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցում ասել էր, որ երկուշաբթի օրը Բայդենը կայցելի Պետդեպարտամենտ, որտեղ կհանդիպի գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենի հետ:
Սպասվելիք ելույթը կլինի ԱՄՆ նոր նախագահի առաջին կարևոր արտաքին քաղաքական ուղերձը՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր և, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Պետդեպարտամենտ կատարելիք այցի ընթացքում: