211652_close_icon
views-count2046 դիտում article-date 11:12 31-01-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 125, մահվան՝ 11 նոր դեպք

Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 026-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3080 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 769 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3848-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157519, փաստացի բուժվողներինը՝ 5658 (մեկ օրում նվազել է 92-ով): Մեկ օրում արվել է 1957 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 648 520 թեստ:

Նմանատիպ նյութեր