211652_close_icon
views-count5026 դիտում article-date 16:12 30-01-2021

«Այդպես որոշեցինք». 7 համայնքապետեր չեն մասնակցել փոխվարչապետի հետ հանդիպմանը․ 168․am

«Նախօրեին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի խորհրդակցությունը»,- այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նկատենք, սակայն, Կապանում կայացած աշխատանքային հանդիպմանը չի մասնակցել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: [url=https://168.am/2021/01/30/1453907.html?fbclid=IwAR0F1AjiyVNTtGlP0pDDn9DUAXUvYj26ZkZpA3dEknuxcV_rEhlihnlBhX4]168.am[/url]-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չի մասնակցել հանդիպմանը՝ Գևորգ Փարսյանը եղավ հակիրճ. «Այդպես որոշեցինք»: Կապանի համայնքապետը նաև տեղեկացրեց, որ միջգերատեսչական խմբի և փոխվարչապետի հետ հանդիպմանը չեն մասնակցել 7 համայնքի ղեկավարներ՝ Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև: Հարցին, արդյոք փորձ չի՞ եղել Ձեզ հետ առանձին հանդիպելու, նա պատասխանեց. «Առանձին՝ ոչ»: Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այս աշխատանքային խմբի ստեղծման որշումից հետո, աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով, հունվարի 21-ին Սյունիքի մարզ էր մեկնել վարչապետի հայտնի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչև փետրվարի 15-ը ներառյալ այնտեղ գործունեություն է ծավալելու: Հունվարի 29-ին էլ Սյունիք էր մեկնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մինչ այս՝ 2020թ․ դեկտեմբերի 1-4-ը Սյունիք էր գործուղվել ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Թե ինչ նպատակով՝ հայտնի չէ։ Արդյունքները, թերևս, գոհացնող չեն եղել, և այժմ էլ Ավինյանն է գործուղվել Սյունիք։

Նմանատիպ նյութեր