Հայաստան-Արցախ ավտոճանապարհին կան փակ և դժվարանցանելի հատվածներ
Տեղացած ձյան պատճառով ներկայում դժվարանցանելի են Արցախից դեպի Հայաստան՝ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Այս մասին տեղեկացրին Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Կցորդիչով բեռնատարների համար փակ է Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը։ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ՝ ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին իրականացնում են ձնամաքրման և աղացանման աշխատանքներ»,- հայտնում են Արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ վարորդներին հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Суббота, 30 января 2021 г.