9233 դիտում
15:20 29-01-2021
«Ծրագրում ենք 3+3 ձևաչափով համագործակցություն. Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ».Չավուշօղլուն՝ Արցախյան կարգավորման մասին
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունն Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ մինչև «3 + 3» ձևաչափ: Այս մասին հունվարի 29-ին Ստամբուլում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում, գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Այսպիսով, մենք նախատեսում ենք այս ճանապարհին համագործակցել 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նշել է նաև, որ «Հարավային Կովկասում կայունացման պարզ ցանկությունը բավարար չէ», և «համագործակցության ընդլայնման միջոցով անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի»:
«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից: Դա առավելագույնս ձեռնտու կլինի Հայաստանին և նրա ժողովրդին: Հետևաբար, մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,-ավելացրել է Չավուշօղլուն:
Նա հիշեցրել է որ Զարիֆը Թուրքիա ժամանելուց առաջ այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան, որտեղ, քննարկել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները: Երկու երկրների արտգործնախարարները վերլուծել են այդ շփումների արդյունքները:
Նմանատիպ նյութեր
3413 դիտում
10:33 17-03-2018
Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր. Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
691 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
628 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
868 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)