211652_close_icon
views-count1211 դիտում article-date 15:04 29-01-2021

Հայկ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ փրկարարական ջոկատի 5 աշխատակիցների

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 26-ին որոշում է ստորագրել, որով պարգևատրել է Արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակցի։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով. 1. Մասնագիտական բարձր պատրաստականության, բարեխիղճ ծառայության և Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Առնո Ռադիկի Հարությունյանին: 2. Մասնագիտական բարձր պատրաստականության և բարեխիղճ ծառայության համար ՝ 1) Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել. ա.ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Գառնիկ Գևորգի Պապոյանին. բ.ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Ալիկ Վարուժանի Նիկողոսյանին. գ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Տիգրան Գագիկի Չոփուրյանին. դ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 6 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Այդա Վահանի Պողոսյանին. 3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա: 4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դ.Համբարյանի վրա»։

Նմանատիպ նյութեր