211652_close_icon
views-count1826 դիտում article-date 13:48 29-01-2021

Լուկաշենկան Նավալնիին անվանել է «փախուստի դիմած գերմանացի բողոքավոր»

Ալեքսանդր Լուկաշենկոն, որի դեմ Բելառուսում բողոքի ցույցեր են ընթանում գրեթե կես տարի, մեկնաբանել է Ռուսաստանում բողոքի ցույցերը և Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ հետաքննությունները, որին նա «փախուստի մեջ գտնվող գերմանացի բողոքավոր» է անվանել: Այս մասին հայտնում է Բելառուսի պետական ​​[url=https://www.belta.by/president/view/lukashenko-vyskazalsja-o-protestah-v-rossii-i-navalnom-426084-2021/]BelTA[/url] գործակալությունը: Լուկաշենկան հիշեցրել է իր խոսքերն այն մասին, որ «Բելառուսը ցատկահարթակ է Ռուսաստանի վրա հարձակման համար»: Նա կարծում է, որ բելառուսական ցույցերը ռուսականներից տարբերվում են նրանով, որ 2020 թվականի օգոստոսին Բելառուսում, իբր, «ցանկանում էին բլից-կրիգ իրականացնել» և «ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել», մինչդեռ Ռուսաստանում բլից-կրիգն անհնար է: Խոսելով Նավալնիի մասին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ միայն «բյուրեղյա մաքուր կենսագրություն ունեցող անձը» կարող է հետաքննություններ կատարել կառավարության ու նախագահի վերաբերյալ, իսկ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդը քրեական անցյալ ունի: «Բաց թողեցին Գերմանիա (ցանկացավ այնտեղ բուժվել), և այդ ընթացքում, անգիտակից վիճակում լինելով, երկու ժամ տևողությամբ ֆիլմ նկարեց: Ի՞նչ է, մարդիկ սա չե՞ն հասկանում», – հայտարարել է Լուկաշենկա

Նմանատիպ նյութեր