Ամբողջ հայությունն է այսօր վտանգված՝ եւ՛ Արցախում, եւ՛ սփյուռքում. Մովսես Հակոբյան
Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։
Այս մասին ինչպես տեղեկանում ենք news.am-ից ասել է գեներալ Մովսես Հակոբյանը։
Նա շնորհավորել է Հայոց բանակի 29-րդ տարեդարձը. «Մաղթում եմ՝ այս կարգավիճակը, որն ունի մեր բանակը, շատ արագ կարողանա դուրս գալ այդ կարգավիճակից։
Մեր բանակը պետք է նորից վերադառնա եւ հաղթական ուղի ունենա։ Մենք բոլորս պետք է աջակից լինենք մեր բանակի հզորացմանը»։
Հարցին՝ ի՞նչ պետք է անել Հայոց բանակը հզորացնելու համար, գեներալն ասել է. «Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։
Որեւէ ժամանակ չի խանգարում բանակը հզորացնելուն։ Կարելի է հիմա էլ սկսել»։
Անդրադառնալով քաղաքացիներին զենք տրամադրելու հայտարարություններին՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Որոշելու խնդիր է դա։ Ես դրան դեմ չեմ»։
Հարցին՝ արդյոք Հայաստանի սահմանները այսօր պաշտպանվա՞ծ են, գերենալն ասաց. «Վախենում եմ գնահատական տալ։ Ամբողջ հայությունն է այսօր վտանգված, Արցախում, սփյուռքում էլ է վտանգված։
Հայրենիք եթե չունենան, իրենց անվտանգությունը վտանգված է նաեւ սփյուռքում»։