211652_close_icon
views-count27284 դիտում article-date 18:52 28-01-2021

Արմավիր քաղաքի «Տիգրան Մեծ» վարժարանում Հայոց բանակի տոնի առթիվ տեղի ունեցավ տոնական միջոցառում. ներկա էին հայ և եզդի բազմաթիվ հերոսներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գործող «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Մինչ միջոցառման պաշտոնական բացումը, վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը, դիմելով մասնակիցներին, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, որից հետո տեղի ունեցավ միջոցառում, ելույթով հանդես եկան Կ. Ղումաշյանը, «Ֆիդայիններ» ջոկատի հրամանատար Սեյրան Չիլինգրայանը, եզդիական համայնքի ներկայացուցիչներ: Տոնական միջացառմանը ներկա էին «Տիգրան Մեծ» վարժարանի «Արամազդ» ջոկատի մեծ թվով ազատամարտիկներ, ինչպես նաև եզդիական ջոկատի կամավորականներ, ովքեր նաև ակտիվ մասնակցություն են ունեցել վերջի պատերազմի ժամանակ և մինչև վերջ անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը: Միջոցառման ժամանակ տեղի ունեցան նաև պարգևատրումներ, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից տրված պարգևներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 367+
367+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր