2690 դիտում
13:08 28-01-2021
Սաուդյան Արաբիայում կոռուպցիոն սխեմա է բացահայտվել, որի օգնությամբ ավելի քան 3 միլիարդ դոլար է դուրս բերվել արտերկիր
Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը բանկերի աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որի օգնությամբ 11.5 միլիարդ սաուդյան ռիալ (ավելի քան 3 միլիարդ դոլար) է ապօրինի կերպով փոխանցվել արտասահմանյան հաշվեհամարներին: Այս մասին հայտնել է Թագավորության վերահսկողության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Հուսեյնը, փոխանցում է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10565209]ТАСС[/url]»-ը` վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:
Նրա խոսքով` ֆինանսական հանցագործությունը հնարավոր է եղել բացահայտել կենտրոնական բանկի վերահսկողական քաղաքականության եւ կառավարման մասնագետների արհեստավարժության շնորհիվ:
Ալ-Հուսեյնը նշել է, որ հանցագործությունը բացահայտվել է, հանցագործները կալանավորվել են, նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու, փաստաթղթեր կեղծելու եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ: Հանցանքի ծանրությունից կախված` մեղադրյալներին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Նմանատիպ նյութեր
11566 դիտում
10:52 03-05-2019
Լոռու մարզում բացահայտվել և խափանվել է կոռուպցիոն սխեմա. թիրախում եղել են հաշմանդամները. ԱԱԾ
12004 դիտում
16:54 02-05-2022
Բացահայտվել և կանխվել է պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1388 դիտում
22:35 08-02-2014
Հրդեհ` Սաուդյան Արաբիայում. կա 15 զոհ, ավելի քան 100 տուժած
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը