1153 դիտում
12:25 28-01-2021
Անվտանգային նոր իրողություններին բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական. ԱԽ քարտուղար
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված գեներալներից, սպաներից ու զինվորներից մինչև աշխարհազորայիններ ու կամավորականներ։
Պատահական չէ, որ այս օրը մասնագիտական տոն լինելուց բացի նաև համապետական և համազգային տոն է մեր հանրային ընկալման մեջ: Այս գիտակցումը առավել ամրացավ վերջին իրադարձությունների բերումով, երբ բոլորս, մեր տեղերում, անդամագրվեցինք Հայրենիքի պաշտպանության գործին՝ առաջնագծից մինչև թիկունք դառնալով Հայոց բանակի մեծ ընտանիքի մի մասնիկը:
Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ: Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական, և սրանում մեր բոլորիս անելիքը չափազանց մեծ է:
Իհարկե Բանակի օրը տոն լինելուց զատ ունի նաև հիշատակի խորհուրդ, այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք նաև բոլոր այն նվիրյալներին, ովքեր կանգնած էին Հայոց բանակի ստեղծման ակունքներում, նրանց, ում հերոսության, իսկ հաճախ և՝ կյանքի գնով հաղթեցինք ինչպես 1991-1994 թթ. Արցախյան պատերազմում, այնպես էլ դիմակայեցինք վերջին պատերազմական գործողություններում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի առթիվ:
Փա՜ռք Հայոց բանակին»,- ասված է ԱԽ քարտուղարի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1655 դիտում
20:56 22-05-2014
Ռոմոդանովսկին անհրաժեշտ է համարել ՀՀ և ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումը
2853 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
1186 դիտում
14:28 29-11-2024
Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը
829 դիտում
13:57 29-11-2024
Կառավարությունը հաստատել է ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ սակագնային արտոնության որոշումը