211652_close_icon
views-count1081 դիտում article-date 10:25 28-01-2021

Այս դժվարին ժամանակահատվածում առողջապահական համակարգն արել է հնարավորն ու անհնարը, եղել զինվորի կողքին. ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ. «Այսօր Հայոց բանակի օրն է. մեր երկրի անվտանգության երաշխավորի` հայ զինվորի տոնը, այն երիտասարդների, ովքեր ապացուցեցին, որ կարող են նայել պատերազմի անգութ աչքերին` համառ մարտեր մղելով թշնամու դեմ հանուն մեր երկրի գոյության և ժողովրդի ինքնության: Սակայն անհավասար մարտերում բազմաթիվ կորուստեր ունեցանք, ինչի համար խորապես ցավում ենք ու մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին: Այս դժվարին ժամանակահատվածում առողջապահական համակարգն արել է հնարավորն ու անհնարը, եղել զինվորի կողքին, զօրուգիշեր պայքարել նրանց կյանքի համար, կազմակերպել վիրավորների տեղափոխումն ու բուժօգնությունը: Հատուկ շնորհակալություն այն բժիշկներին ու կամավորներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը` շարունակել են կատարել մասնագիտական առաքելությունը, շնորհակալ ենք նաև ռազմական բժիշկներին, ովքեր մեծ նվիրումով փրկել են մեր հայորդիների կյանքերը: Այսօր էլ հանրապետության բժշկական կազմակերպություններում շարունակում են բուժում ստանալ պատերազմից տուժած մեր զինվորները: Նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում, ուժ ու եռանդ` ապագա ծրագրերի իրագործման ճանապարհին: Փա՛ռք ու պատիվ քեզ հայ զինվոր ու Հայոց բանակ, խաղաղություն մեր երկրին»:

Նմանատիպ նյութեր