2040 դիտում
23:00 27-01-2021
Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եթե Փաշինյանը չի հեռանում, ապա իրեն հեռացնում են, և դա բազմապատիկ ավելի ցավոտ է լինում իր և իր կլանի համար։ Եթե ուզում է ինչ-որ տեղ մեղմել ցավի ուժգնությունը, պիտի հրաժարական տա, չտա հրաժարականը, նրան կպարտադրենք: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/27/Srapionyan/3507478?fbclid=IwAR0fADzNa_e_Tzojyv9SDSGLq5pyIJZCWWoTq6BdS4N45LMldRKBjpEcvhM]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է համախմբվի, մտավորականության հիմնական խնդիրը պիտի լինի արդարացնել հասարկության մեջ թմրած և’ միտքը, և’ բնազդները:
Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել, Սերժ Սրապիոնյանն ասաց.
«Եթե քաղաքական գործիչը, որը շատ լավ հասկանում է նաև մեր երկրից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացները, շատ ավելին է տեսնում, թե ինչ է նշանակում թուրք-ադրբեջանական զորավարժությունները հենց մեր քթի տակ, մեր սահմանից ընդամենը 20-30 կմ հեռու, մինչև ատամները զինված զորախմբերով անցկացնելը, և գիտե դրա վտանգը այս պահին, նրա ասածը շատ փաստարկված է: Եվ եթե լինի ապստամբություն, մտավորականների մի զգալի մասը, որ իրենց պիտանի կհամարեն, պիտի ապստամբեն, այլ ճանապարհ չունեն»,-ասաց նա:
Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ եթե զգա, որ ինքն էլ է պատրաստ ապստամբության բեռը տանել, ապա ինքը միանալու է:
«Իմ ներսում ես անպայման պատրաստ եմ, որովհետև ես 3 տարի շարունակ զգուշացնում եմ իմ ժողովրդին, թե ինչ պատուհաս է բերել ինքն իր գլխին: Ես դա հասկացել եմ, ճանաչելով այս անձին, հասկացել եմ նրանց գործողությունների հետևանքով: Եվ ասեմ՝ շատերն են հասկացել»,-ասաց նա:
Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ պետք է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը, և հիմա էլ նրա հույսը ոստիկանությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2242 դիտում
19:41 13-10-2016
Չկա որևէ մեկը, որ դիմի Սիրիայից Հայաստան գալու համար և չստանա օգնություն. Սերժիկ Սրապիոնյան
2159 դիտում
09:52 22-10-2020
«Մեզ պարտադրել են պատերազմ, մենք կպարտադրենք խաղաղություն և հաղթանակ»․ Աբովյանի քաղաքապետ
Այս բաժնից
898 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
628 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
835 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով