211652_close_icon
views-count1022 դիտում article-date 18:22 27-01-2021

Իգոր Գոնչար. Հայաստանի առաջնությունը լավն է և ամեն տարի նկատելիորեն աճում է

Իգոր Գոնչարն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկ» տեղափոխությունից հետո՝ ակումբի մամլո [url=https://fcpyunik.am/hy/article/760]ծառայությանը[/url]: «Ակումբն ու մարզչական շտաբը հետաքրքրված էին իմ տեղափոխությամբ: Ես առանց մտածելու համաձայնվեցի և ուզում եմ ասել, որ թիմն ինձ վրա ամենալավ տպավորությունն է թողել: Կազմակերպչական գործընթացը շատ բարձր մակարդակի վրա է, բոլորը շատ պրոֆեսիոնալ են կատարում իրենց աշխատանքը: Եվ կարծում եմ, որ մենք բոլորս միասին կկարողանանք հասնել այն արդյունքին, որը դրել են մեր առջև մարզչական շտաբն ու ղեկավարությունը։ Հայաստանի առաջնությունը լավն է և հետաքրքիր և ամեն տարի նկատելիորեն աճում է: Դա կարելի է նկատել նույնիսկ դիտելով ազգային հավաքականի ելույթները: Եղիշե Մելիքյանի հետ աշխատելու մասին կարող եմ ասել, որ առաջին հերթին նա այն մարդն է, ով շաբաթվա 7 օրը 24 ժամ ֆուտբոլում է, ունի մարտավարություն, վերլուծություն, պատրաստվածություն, ֆուտբոլիստի հանդեպ մոտեցում: Ընդհանրապես, նա ապրում է ֆուտբոլով, և ես`որպես ֆուտբոլիստ, չեմ կարող չհավանել դա: Նրանից սովորելու շատ բան և աճելու տեղ կա։ Երկրպագուներին ուզում եմ ասել, որ մենք շատ շնորհակալ կլինենք իրենց աջակցության համար, և որ հավատան մեզ, իսկ մենք մեր հերթին կփորձենք ուրախացնել նրանց մեր հաղթանակներով»:

Նմանատիպ նյութեր