211652_close_icon
views-count2075 դիտում article-date 16:17 27-01-2021

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն նկատեցինք. Փաշինյան

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն նկատեցինք եւ զգացինք, որն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով, ինչը չափազանց կարեւոր է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ուզում էինք արձանագրել հարկեր գեներացնելու եւ հարկեր վճարելու քաղաքացիների գործունեության եւ պետության կարողունակության հարցը: Այս գիտակցումը պետք է լրջորեն խրախուսել, որովհետեւ ցանկացած պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ինչ հնարավորություններ ունեն, ինչ արդյունք են գեներացնում եւ ինչպես են հարկային պարտավորությունները կատարվում: Հարկային կարգապահությունը բարելավելը ռազմավարական խնդիր է եւ առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան ունենալ եւ հարմարավետ պայմաններ ստեղծել»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր