211652_close_icon
views-count730 դիտում article-date 11:28 27-01-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 9, բնակարանային գողության՝ 5, կաշառակերության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և կողոպուտի՝ 3-ական, անձի առևանգման՝ 2, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ծեծի, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ ու փաստաթղթի հափշտակության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր