Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները
Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է էլեկտրոնային տեղեկատվական ողջ ենթակառուցվածքի համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին, ինչպես նաև ձեռքով իրականացվող բազմաթիվ գործընթացների ամբողջական ավտոմատացումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
«Թվային տեխնոլոգիաների միջոցով խորհրդարան֊հասարակություն կապն ավելի դյուրին և մատչելի է դառնալու։ Այսօր հանդիպել եմ ՄԶԾ (UNDP) խորհրդարանական ծրագրի ղեկավարի հետ՝ քննարկելու համատեղ քայլերը և ծրագրի իրականացման ֆինանսավորումը»,- գրել է Տիգրան Գալստյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՀՀ Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի (E-parliament) ստեղծման աշխատանքները, որի նպատակն է էլեկտրոնային...
Опубликовано Tigran Galstyan Вторник, 26 января 2021 г.