211652_close_icon
views-count1252 դիտում article-date 15:59 26-01-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 25-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 19, անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ընտանեկան բռնության՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, բռնության կոչեր հրապարակելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության՝ 4, խարդախության և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր