1101 դիտում
16:12 26-01-2021
Մեկնարկել են 2021-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի մասին։
Գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողները կարող են գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կնքել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներում։
2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։
Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հետևյալ հստակ ժամկետները․
գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,
կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
կարկտահարություն և հրդեհ ռիսկից դեղձի, կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,
կարկտահարություն և հրդեհ ռիսկից՝ խաղող, ծիրան ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն ռիսկից՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,
կարկտահարություն ռիսկից խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,
կարկտահարություն ռիսկից ձմերուկի, սեխի ապահովագրություն կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,
կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ ռիսկից աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։
Տնտեսավարողները ունեն հնարավորություն կնքելու պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.
կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։
Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման...
Опубликовано ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Вторник, 26 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
2863 դիտում
14:21 05-02-2018
Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը
1277 դիտում
17:18 01-05-2020
Շիրակում հողամասերի ապօրինի պայմանագրերի կնքման փաստերով քրեական գործեր են հարուցվել
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch