211652_close_icon
views-count6280 դիտում article-date 12:04 26-01-2021

ՌԴ-ն վերացնում է մուտքի սահմանափակումները 4 երկրների քաղաքացիների համար

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով վերացվում են Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումները ևս չորս երկրների՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար: Սահմանափակումները մտցվել էին ավելի վաղ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսները նույնպես կարող են մեկնել այս երկրներից որևէ մեկը: Այս պետությունների հետ օդային հաղորդակցությունը կվերսկսվի հունվարի 27-ից:

Նմանատիպ նյութեր