Ալբերտ Ազարյանը հրաժարվել է մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
Երևանում տեղի է ունեցել ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի հաշվետու - ընտրական արտահերթ ժողովը:
Ֆեդերացիայի նախագահ, լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի հայաստանցի միակ եռակի չեմպիոն, հարցման արդյունքներով Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ ճանաչված Ալբերտ Ազարյանը հրաժարվել է պաշտոնից:
Ժողովի մասնակիցները նրան միաձայն ընտրել են պատվավոր նախագահ:
Կազմակերպության նոր նախագահ է ընտրվել փոխնախագահ, սպորտի վարպետ Գագիկ Վանոյանը: