1308 դիտում
11:24 25-01-2021
Շվեդիան կփակի սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ COVID-19-ի բրիտանական շտամի բռնկում է
Շվեդիայի իշխանությունները որոշել են մինչև փետրվարի 14-ը փակել սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ արագորեն տարածվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210124/koronavirus-1594384399.html?fbclid=IwAR0asL0Hscj7bqPgSnIl0qFETVlmNVzhdY8xMh957WODHdIOVgkEB6CYasI]ria.ru[/url]-ն:
Նշվում է՝ այս արգելքը միայն չի ազդում այն մարդկանց վրա, որոնք ապրում են մեկ երկրում, իսկ աշխատում՝ մյուսում:
«Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել արգելել մուտքը Նորվեգիայից: Արգելքը կսկսի գործել այսօր և կտևի մինչև փետրվարի 14-ը»,- հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Միքայել Դամբերգը:
Նա շեշտել է՝ հավանական է, որ իշխանությունները երկարաձգեն արգելքը:
Շվեդիայում անհանգստանում են, որ Ներվեգիայի մի շարք համայնքներում որոշ խանութների (այդ թվում՝ ակլոհոլի վաճառքով զբաղվողների)՝ փակ լինելու պատճառով երկրի սահմանամերձ շրջանների բնակիչները կձգտեն Շվեդիա մուտք գործել:
«Ռիսկը բարձրանում է, քանի որ Շվեդիայի սահմանամերձ շրջաններում ձևավորվում են մարդկանց մեծ կուտակումներ, և մեծ է կորոնավիրուսի մուտացիայի տարածման վտանգը»,- հստակեցրել է նախարարը:
Բացի այդ՝ նա Նորվեգիայից ժամանող բոլոր շվեդներին կոչ է արել հանձնել կորոնավիրուսի ախտորոշման թեստ և սպասել դրա արդյունքին ինքնամեկուսացման պայմաններում:
Նշենք՝ երկրում երկարաձգվել է նաև Դանիայից և Մեծ Բրիտանիայից մուտքի արգելքը:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
17:06 20-01-2021
Պեկինում հայտնաբերել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը
Այս բաժնից
727 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման
601 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1144 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն