1430 դիտում
17:06 20-01-2021
Պեկինում հայտնաբերել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը
Պեկինում հայտնաբերվել Է COVID-19-ի բրիտանական հիմնամանրԷի առաջին դեպքը: Այդ մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Պեկինի Հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության կենտրոնի փոխղեկավար Պան Սինհոն:
«Անալիզը, որն անցկացվել Է հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության չինական կենտրոնի կողմից, ցույց Է տվել, որ COVID-19-ի երկու հաստատված դեպքերը (հայտնաբերվել են Դասինի շրջանում) համարվում են կորոնավիրուսի փոփոխակային հիմնամանրԷով վարակման դեպքեր, որոնք հայտնաբերել են Մեծ Բրիտանիայում: Վարակման աղբյուրը կանխորոշվել Է որպես բերովի»,-հայտարարել Է Պան Սինհոն:
Իշխանությունները նաեւ կոչ են արել բոլորին, ովքեր վերջին 14 օրերին եղել են Դիսանի շրջանում, օպերատիվ կերպով թեստ անցնեն, եւ քանի դեռ թեստը պատրաստ չԷ, չհեռանալ Պեկինից եւ չշփվել մեծ թվով մարդկանց հետ, որպեսզի ժամանակին կանխվի հիվանդության տարածումը քաղաքում եւ երկրում: Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից, հաղորդել Է [url=https://ria.ru/20210120/kitay-1593827353.html]ria.ru[/url]-ն:
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
23:18 01-12-2021
ՄՕԿ--ը մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով հետաձգել Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը
3169 դիտում
23:29 06-12-2021
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին երկու դեպքը
Այս բաժնից
727 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման
601 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1144 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն