1747 դիտում
09:24 25-01-2021
Գորիս-Տաթև ճանաապարհը բքի պատճառով փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանաապարհը բքի պատճառով փակ է (կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ)։
Իրականացվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
[color=#EF2929]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
21:10 24-01-2021
Գորիս-Տաթև ճանաապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ
Այս բաժնից
430 դիտում
12:33 18-05-2024
Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. նախկին վարչապետ
343 դիտում
12:18 18-05-2024
Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
292 դիտում
12:02 18-05-2024
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան