1674 դիտում
17:06 24-01-2021
Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացը կսկսի փետրվարի 8-ից հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ից հետո սկսվող շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չակ Շումերը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5749096.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Իմպիչմենթի գործընթացը հետաձգվել էր երկու շաբաթով, որպեսզի Սենատը հնարավորություն ունենա հաստատել նախագահ Ջո Բայդենի նշանակումները հիմնական պաշտոններում և աշխատել մի շարք օրինագծերի շուրջ:
Սենատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը նույնպես խնդրել էր իմպիչմենթի մեկնարկի օրը հետաձգել, որպեսզի Թրամփն ավելի շատ ժամանակ ունենա՝ դատավարությանը նախապատրաստվելու համար: Մաքքոնելն հաստատել է, որ իմպիչմենթի լսումները կարող են սկսվել արդեն փետրվարի 9-ին:
Շումերը նշել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից նշանակված մեղադրողները, ովքեր Սենատի դատավարության ընթացքում հանդես կգան որպես դատախազներ, ինչպես նաև Թրամփի փաստաբանները ժամանակ կունենան նախապատրաստվել իմպիչմենթի լսումներին:
Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ում երկու անգամ իմպիչմենթ է հայտարարվել: Դեմոկրատ սենատորներին անհրաժեշտ է առնվազն 17 հանրապետական սենատորների աջակցությունը՝ Սենատում Թրամփին մեղավոր ճանաչելու համար:
Անհրաժեշտ կլինի անցկացնել լրացուցիչ քվեարկություն: Դրա արդյունքում Թրամփին կարող է արգելվել հավակնել պետական պաշտոնի: Թրամփը խոստացել է 2024 թվականին մասնակցել նախագահական ընտրություններում:
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
14:42 23-01-2021
Դեմոկրատների առաջնորդը հաղորդել է, թե Սենատում երբ կսկսվի Թրամփի իմպիչմենթի գործընթացը
1274 դիտում
09:25 10-02-2021
Սենատում մեկնարկեց Թրամփի 2-րդ իմպիչմենթի գործընթացը. օր առաջին․ «Ամերիկայի ձայն»
1266 դիտում
11:56 10-08-2016
Բրազիլիայի սենատը հավանություն է տվել նախագահ Ռուսեֆի իմպիչմենթի գործընթացին
Այս բաժնից
1171 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1453 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1111 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները