211652_close_icon
views-count4757 դիտում article-date 15:08 24-01-2021

Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: «Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,- գրել է նա։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=FFM81I0b7us&feature=emb_logo]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր