211652_close_icon
views-count1880 դիտում article-date 14:36 23-01-2021

Փոխգնդապետը անձամբ իրականացրել է կրակի վարում՝ պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ. ճանաչենք մեր հերոսներին

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է պատերազմի մասնակիցների կատարած հերոսությունները: «Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում: Կապիտան Սարիբեկ Կիմայի Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Մհերի Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները: Ավագ լեյտենանտ Սամվել Վազգենի Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ, հակառակորդի մեկ տանկ էլ խոցվել է լեյտենանտ Վաչագան Գրիգորիի Տոնոյանի կողմից: Սերժանտ Էրիկ Ռոմիկի Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը: Շարքայիններ Անդրանիկ Դանիելի Դանիելյանն ու Արման Վարդանի Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ: Մայոր Դավիթ Տիգրանի Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, իրականացրել հակառակորդի հետախուզում ու հայտնաբերում, անձամբ կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, ինչպես նաև խոցվել հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ: Բուժծառայության մայոր Մհեր Արմենի Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Էդուարդի Շահինյանը, ենթասպա Հասմիկ Քաջիկի Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Արայիկի Գնունյանը աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելու գործողություններով: Հավերժ փառք մեր հերոսներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ճանաչենք մեր հերոսներին Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի...

Опубликовано Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха Суббота, 23 января 2021 г.

Նմանատիպ նյութեր