211652_close_icon
views-count22146 դիտում article-date 12:24 23-01-2021

Իտալիայում 10-ամյա աղջիկը մահացել է TikTok-ում տարածված վտանգավոր «չելլենջը» կրկնելուց հետո

Սիցիլիայի Պալերմո քաղաքում 10-ամյա աղջիկը մահացել է շնչահեղձությունից՝ փորձելով կրկնել TikTok սոցիալական ցանցի վտանգավոր «չելլենջներից» մեկը, որը հայտնի է «բլեքաութ» (գիտակցության ժամանակավոր կորուստ) անունով: Այս մասին հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-italy-tiktok/italy-tells-tiktok-to-block-users-after-death-of-young-girl-idINKBN29R2H6]Reuters[/url]-ը: Նշվում է՝ «չելլենջի» մասնակիցները գոտիով փաթաթել են պարանոցն, պահել շունչն ու նկարահանել տեսանյութը: «Աղջկան լոգարանում է գտել հնգամյա քույրը. մահացածի կողքին եղել է հեռախոս: «Չելլենջի» հետևանքով, սոցցանցի մանկահասակ օգտատերը մահացել է հիվանդանոցում», - ասված է հաղորդագրության մեջ: Դեպքից հետո երկրի իշխանությունները որոշում են կայացրել մինչև փետրվարի 15-ը արգելափակել սոցցանցի բոլոր չստուգված օգտատերերի հաշիվները: Իր հերթին, TikTok-ը հայտնել է, որ ընկերությանը չի հաջողվել գտնել որևէ բովանդակություն, որը կարող է խրախուսել աղջկան մասնակցել այս «չելլենջին»: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցը պատրաստակամություն է հայտնել օգնել իշխանություններին ինքնասպանության հնարավոր դրդման հետաքննության հարցում: «TikTok-յան համայնքի անվտանգությունը մեր բացարձակ գերակայությունն է, ուստի մենք թույլ չենք տալիս որևէ բովանդակությամբ խրախուսել կամ խթանել վտանգավոր վարքը», - ասել է TikTok- ի խոսնակը:

Նմանատիպ նյութեր