211652_close_icon
views-count1484 դիտում article-date 09:37 22-01-2021

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը երկրի գլխավոր նարկոբարո՞նն է

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կասկածվում է այն բանում, որ նա նաեւ Թուրքիայի գլխավոր նարկոբարոնն է եւ մի քանի մաֆիոզ խմբերի հետ համագործակցությամբ թմրանյութերի վաճառք է կազմակերպել՝ պետական պաշտոնյաներին որպես իր հենակետեր եւ առաքիչներ օգտագործելով, գրում է [url=https://nordicmonitor.com/#]Nordic Monitor[/url]-ը: Նման պնդումներով հանդես է եկել թուրք վտարանդի լրագրող Սաիդ Սեֆը: Նա պնդում է, որ իր բացահայտումները հիմնված են դատարանի փաստաթղթերից ստացված հայտարարությունների վրա: Սեֆն ասել է, որ ՆԳ նախարարը համագործակցում է «Հաքքարի խումբ» անվամբ հանցավոր կազմակերպության հետ՝ թմրանյութերի վաճառքի ներքին ցանցը կառավարելու, վերահսկելու եւ տիրելու համար: Սեֆն ասել է, որ «երբ Սոյլուն հայտարարեց իր հրաժարականի մասին, «Հաքքարի խումբը» բացահայտ դժգոհություն արտահայտեց»՝ հույս հայտնելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունի հրաժարականը: Ի տարբերություն իր նախորդներից շատերի, Սոյլուն ոստիկանության պետ, գեներալ Արիֆ Չեթինի հետ միասին պարբերաբար այցելում է Հաքքարի եւ հարեւան շրջաններ՝ ի նշան իր հովանավորության եւ ապօրինի գործողություններին աջակցության: Այցերը, որոնք ներկայացվել են որպես անվտանգության միջոցառումներ եւ զորքերի հետ հանդիպումներ, իրականում շղարշ են: «Արիֆ Չեթինը նույնպես անմիջական կապ ունի «Հաքքարի խմբի» հետ, եւ ամեն ամիս նա ճամպրուկներով մեծ գումարներ եւ իր կնոջ համար նվերներ է ստանում»,- հայտարարել է լրագրողը, ով ապրում է Կանադայում այն ժամանակվանից, երբ ստիպված էր հեռանալ։

Նմանատիպ նյութեր