«Ռեալը» Զիդանին փոխարինող է գտել
Զինեդին Զիդանը կարող է ավարտել իր աշխատանքը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Նրան կարող է փոխարինել Մարսելո Գալյարդոն, որը ներկայումս գլխավորում է արգենտինական «Ռիվեր Փլեյթը»: Նշվում է, որ հենց նրան է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում տեսնել թիմում:
«Ռիվեր Փլեյթի» հետ Գալյարդոն երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի Գավաթը, երեք անգամ՝ Արգենտինայի գավաթը: Երկու անգամ ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչ: