211652_close_icon
views-count1423 դիտում article-date 11:43 20-01-2021

Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից: «Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության և աշխատանքի խրախուսման նպատակով՝ սահմանվել է պետական աջակցություն: Մասնավորապես՝ 2021 թվականի հունվարից սկսած՝ 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։ Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,-մանրամասնել են նախարարությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության ծրագիր. եկամտային հարկն ամբողջությամբ...

Опубликовано ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն Вторник, 19 января 2021 г.

Նմանատիպ նյութեր