ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծը:
Կառավարության մշակած նախագիծը ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք, Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես, լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- նշել էր Անդրեասյանը:
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 84 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով: