211652_close_icon
views-count1523 դիտում article-date 10:19 14-09-2020

Մեկնարկել է յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Խորհրդարանը կքննարկի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը: Պատգամավորները կքննարկեն Դատավորների ընդհանուր ժողովի, ՀՀ նախագահի և կառավարության կողմից առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, կքվեարկեն: Օրակարգում է նաև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Պատգամավորները կքննարկեն նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր