10799 դիտում
21:50 19-01-2021
Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում. NEWS.am
Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից նախօրեին՝ հունվարի 18-ին սպանված հայտնաբերված հադրութցի 44–ամյա տղամարդը գերությունից շուրջ մեկ ամիս առաջ վերադարձած հադրութցի Սաշա Կարախանյանի որդին էր, որը նույնպես գերության մեջ էր։
Սաշա Կարախանյանի թոռը՝ Վրեժ Կարախանյանը [url=https://news.am/arm/news/624334.html?fbclid=IwAR1IGH8Q4lN55agU6ojFcbtHQ-S_CEWX2YQaM8Wef-FsLWwP9AITnmDaa84]NEWS.am-[/url]ին հայտնեց, որ հորեղբոր մարմինը Հադրութում որոնողական աշխատանքներ անողներն են գտել պատահաբար։ Արսեն Կարախանյանին ադրբեջանցիները սպանել են ու թաղել Հադրութի գյուղերից մեկում։
«Մի անգամ անցած են եղել նույն տեղով, նման բան չի եղել, այս անգամ տեսել են՝ փոսն ուրիշ ձեւ է, քանդել են, գտել մարմինը։ Մի քանի օրվա սպանված է եղել, մարմնին էլ՝ կապտուկներ»,- նշեց նա։
Արսեն Կարախանյանի ընտանիքը հունվարի 6-ին էր հաստատ իմացել, որ նա գերի է, երբ ադրբեջանցիները նրա տեսանյութն էին տարածել սոցիալական ցանցերում։
Հադրութի բնակիչ Սաշա Կարախանյանը գերեվարվել էր իր տնից հոկտեմբեր ամսին։ Նա 44 անձանց հետ շուրջ մեկ ամիս առաջ հայրենիք էր վերադարձել։ Նրա որդու՝ Արսենի մասին ընտանիքը լուր չուներ, ենթադրում էին, որ գերի է, ինչից հետո տեսել էին համացանցում տարածված տեսանյութը և համոզվել, որ գերեվարվել է։
Նմանատիպ նյութեր
42798 դիտում
20:59 16-04-2021
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին
3678 դիտում
14:12 17-09-2015
Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է թուրքին և թաղել դին
Այս բաժնից
331 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
748 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
340 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին