4191 դիտում
20:22 22-04-2014
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ մշակույթի նախարար նշանակելու մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ մշակույթի նախարար նշանակելու մասին:
Ըստ հրամանագրի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակել է Հասմիկ Պողոսյանին:
Վերանշանակված նախարար Հ. Պողոսյանի կենսագրական տվյալները.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1960 թ. մայիսի 22, ք. Երևան
Կրթություն
1977-1982 թթ. - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում
1982-1985 թթ. - ԵՊՀ ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
1983-1993 թթ. - Երևանի N 183 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի
1986-2006 թթ. - Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն (ԱՕԿՍ), ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, առաջին փոխնախագահ, խորհրդի նախագահ
2006-2008 թթ. - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
2008-2012 թթ. - ՀՀ մշակույթի նախարար
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
Այլ տվյալներ
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ԱՊՀ երկրների պատվոգրով, «Մովսես Խորենացի» մեդալով, «ՌԴ ՆԳՆ համագործակցության համար» կրծքանշանով, «Արժանիքի ազգային ասպետ» Ֆրանսիայի շքանշանով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, «Համագործակցության ամրապնդման համար» ՀՀ ոստիկանության մեդալով, «Արվեստի և գրականության ասպետ» Ֆրանսիայի շքանշանով, արժանացել է Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմի: ԱՕԿՍ-ում աշխատելու տարիներին կազմակերպել է տարբեր միջազգային մշակութային ծրագրեր, գիտական կոնֆերանսներ, հիմնադրվել է «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնը։ Բազմաթիվ գիտական, հրապարակախոսական, ստեղծագործական հոդվածների, մի շարք պարբերականների ու գրքերի նախագծերի, այդ թվում՝ ռուսալեզու «Палитра» (Գունապնակ) ամսագրի, անգլալեզու «Armenian Palette» (Հայկական գունապնակ) մատենաշարի, մշակութային տեղեկատուների, «Աշխարհի գույներ», «Գրական տապան. Եվրոպայի գրողները Հայաստանի մասին» գրքի հեղինակ է:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու թոռնիկ:
Նմանատիպ նյութեր
1957 դիտում
18:43 30-04-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախարար նշանակելու մասին
1953 դիտում
21:30 13-04-2014
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին
2024 դիտում
15:30 13-12-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
787 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1078 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1015 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին