3425 դիտում
21:58 18-01-2021
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են հայ գերիների ցուցակները. Լավրով
Ռուսաստանը ցանկանում է գերիների հարցը փակել. գերիների վերադարձը պետք է կազմակերպվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ գերիների հարցը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած պայմանավորվածությունների մի մասն է, և այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև քննարկել է ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
«Գերիների հարցը տևական քննարկումների մի մասն էր, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ժամանեցին Մոսկվա հունվարի 11-ին: Գերիների հարցում սկզբում իսկապես ավելի մեծ խնդիրներ ունեին հայերը: Պետք էր, որ կողմերը նախևառաջ ձևավորեին այն մարդկանց ցուցակները, որոնք կորել էին: Ադրբեջանը նման ցուցակներ է տվել, եւ դրանք աննշան են եղել, եւ բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Ադրբեջանական կողմից այլ խնդիրներ՝ կապված անհետ կորածների, գերիների, պահվող անձանց հետ, չի առաջացել»,- ասել է Լավրովը:
Ըստ ՌԴ արտգործնախարարի` հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել:
«Բայց հիմա գլխավորը դարձել է այն հարցը, որը ծագել է դեկտեմբերին Հադրութի շրջանում: Այնտեղ ուղարկվել էին հայ զինծառայողներ, մեծ մասը գերի էր ընկել՝ 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ կրակի դադարից հետո տեղափոխվել են այդ շրջան, ապա դրանք պետք է դիտարկել առանձին կարգով: Մենք՝ ես եւ նախագահ Պուտինն, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակվի եւ առաջնորդվենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», - հավելել է Լավրովը:
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով, սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ ավելին են, քան նախկինում էր ասվել:
«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են ցուցակները հասկանալու, թե որտեղ են գտնվում այդ մարդիկ»,- նշել է Լավրովը:
Նմանատիպ նյութեր
3243 դիտում
14:26 18-01-2021
Ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այժմ հաստատում են ցուցակները. Լավրով
2242 դիտում
20:06 22-02-2018
Ճշգրտում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատման վերաբերյալ
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»