7463 դիտում
23:41 17-01-2021
ԱԱԾ-ի հայտարարությունը, թե Արարատ Միրզոյանը գործակալ չի եղել, անիմաստ էր. կառույցը գործակալին հաստատելու կամ չհաստատելու որևէ պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան. Tert.am
ԱԱԾ-ն որևէ պարտավորություն չունի իր գործակալին հաստատելու կամ չհաստատելու համար, ԱԱԾ-ի այն հայտարարությունը, թե Արարատ Միրզոյանը գործակալ չի եղել, կատարյալ անիմաստ է: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2021/01/17/atanesyan/3497723?fbclid=IwAR02B8HI3qSE7S2Ud8apszqWyaDBqdCTkt9g8OYAhUv_AueT92dR7OQtJPc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` գործակալ չլինելու մասին ԱԱԾ-ի հայտարարությանը:
«ԱԱԾ-ն իրավունք ուներ չմեկնաբանելու և դա լրիվ նորմալ է գործակալական աշխատանքի դեպքում: Բայց ամեն դեպքում, եթե մեր երկրի երկրորդ դեմքը հանդիսանում է թուրքական գործակալ, ապա այսօրվա ազգային աղետի մեջ, հաստատ, թուրքական կողմի համար անուրանալի ներդրում է ունեցել, որովհետև սա նշանակում է՝ որևէ պետական գաղտնիք, որը հասու է ԱԺ նախագահին, փաստորեն գաղտնիք չի եղել նաև և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի համար»,-ասաց նա և շեշտեց, որ անգամ աղետալի է այն, որ ԱԺ նախագահը կասկածվում է թուրքական գործակալ լինելու մեջ:
Ըստ Աթանեսյանի՝ Միզորյանի թուրքական գործակալ լինելու մասին շատ դժվար է նաև հստակ իմանալ անգամ իրավական ճանապարհով, որովհետև իրավական ճանապարհն սա է՝ ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծի, հատուկ օրենք ընդունի և գաղտնազերծի Արարատ Միրզոյանի մասին տեղեկությունները, որովհետև, եթե տարածված տեղեկությունը ճիշտ է, ուրեմն ԱԱԾ-ում փաստեր կան և՛ թուրքական և՛ ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու մասով, սակայն նրա որակմամբ՝ ծիծաղելի կլինի, որ ԱԺ-ն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի:
«Այս դեպքում տեղեկության տրամադրման պարտականություն պետությունը չունի»,- ասաց նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար